Բժիշկ-արվեստագետ
Բժիշկ-գեղանկարիչ Հ.Մ. Մանվելյան
''Բժիշկ-արվեստագետ'' խորագրի մեր հերթական հյուրն է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ. Հովհաննես Մորիսի Մանվելյանը:
Մեր հարցազրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչպես կարելի է համատեղել բժշկի և նկարչի կյանքն ու մտածելակերպը։
- Իմ խորը համոզմամբ (այս միտքը ես միշտ ասում եմ նաև ուսանողներիս) բժիշկները թերևս միակն են, որ չեն սահմանափակվում իրենց մասնագիտությամբ։ Իմ կարծիքով` ուրիշ ոչ մի մասնագիտության մեջ չկան այդքան շատ բանաստեղծներ, գրողներ, նկարիչներ, երգիչներ և դերասաններ։
- Ինչո՞վ կարող եք հիմնավորել այս գաղափարը։
- Կարծում եմ, որ լավ բժիշկը պետք է նաև ինչ-որ չափով լինի և՛ նկարիչ, և՛ դերասան, և՛ բանաստեղծ։
- Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ բժիշկներն իրենց մասնագիտության բնագավառում ինչ-որ անբավարարվածության զգացում ունեն և իրենց «ես»-ը լիարժեք դրսևորելու համար դիմում են նաև այլ նախասիրությունների։
- Ավելի շատ հակված եմ կարծելու, որ լավ, իսկապես լավ բժիշկները չափից ավելի ինքնատիպ մարդիկ են։ Ճիշտ է «գորշ» մասնագետներ կան բոլոր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ, սակայն ես չեմ հանդիպել որևէ տաղանդավոր բժշկի, որը օժտված չլինի նաև ինչ-որ այլ ձիրքով։
Կարծում եմ՝ բոլորին է հայտնի Բուլգակովի, Չեխովի, Արթուր Կոնան Դոյլի բժիշկ լինելը։ Ի դեպ, երևի քչերը գիտեն, որ Կոնան Դոյլը նաև հայտնի ավանտյուրիստ է եղել։ Իհարկե, նրա պարագայում ավանտյուրիստ լինելը ևս ինքնադրսևորման յուրօրինակ ձև էր։ Ճիշտն ասած` մտածում եմ, որ ցանկացած մեծ ձեռնարկի մեջ ավանտյուրան ինչ-որ տեղ անհրաժեշտ մասնիկ է։ Դրան սովորաբար դիմում է այն մարդը, որը փոձում է դուրս գալ ընդունվածի սահմաններից, ու միայն այդպիսի մարդիկ կարող են հասնել լուրջ հաջողության ու դառնալ որևէ նորարարության կամ հայտնագործության հեղինակ։ Իսկ այն փորձարարը, որն ամեն ինչ անում է` հիմնվելով գոյություն ունեցող չափանիշների վրա, երբեք չի հասնի այդպիսի հաջողության։
Խորապես համոզված եմ, որ մեր երկրում էլ կան բազմաթիվ տաղանդավոր բժիշկներ, որոնք ունեն նաև այլ նախասիրություններ։ Սակայն, ցավոք, նրանց տաղանդը գնալով խամրում է բավական գորշ առօրյայի ու անբարեկեցիկ կենցաղի պայմաններում։ Բերեմ մի համեմատություն։ Մինչև դպրոց գնալը բոլոր երեխաները ինքնատիպ են. նրանք բոլորը և՛ նկարիչ են, և՛ բանաստեղծ, և՛ դերասան։ Սակայն ամենաշատը երրորդ դասարանն ավարտելուց հետո նրանց ինքնատիպությունը համահարթվում է, ու բոլորը գրեթե նույնն են։ Հետո գալիս է մի պահ, երբ մարդիկ ուզում են ինքնահաստատման կամ գուցե ինքնաարտահայտման համար անել այն, ինչ որ հաճելի է իրենց։ Կոնկրետ ես, չհամարելով ինձ պրոֆեսիոնալ նկարիչ (չնայած, որ ունեմ մասնագիտական բարձրագույն կրթություն) ամեն ինչ անում եմ իմ հոգու համար։ Ինձ շատ էր դուր գալիս ներկի հետ խաղալը, նկարելը, սեփական աճը նկատելը...
Նախկինում ընդունված էր տան պատերին նկարներ կախել։ Հիմա մարդիկ ավելի շատ կահույք են պատերի մոտ դնում, տեխնիկայի ինչ-որ նմուշներ են պատերին ամրացնում... Մանկուց ինձ դուր էին գալիս այն տները, որտեղ շատ նկարներ կային։ Ընդ որում պարտադիր չէր, որ դա լիներ որևէ հայտնի նկարչի աշխատանք։ Դա կարող էր լիներ հենց այդ տան երեխայի նկարած նավակն ու ամպիկը, որը համոզված եմ, որ ցանկացած ծնողի համար շատ ավելի թանկ արժե, քան ամենահայտնի նկարչի գլուխգործոցը։
Դպրոցական տարիքում մեջս սեր առաջացավ նկարչության հանդեպ։ Կարող էի ժամերով խաղալ ներկերի հետ։ Այդ հակումը երևի ժառանգական է։ Հորս հորեղբայրը ևս սիրել է նկարել։ Մեր տանը պահպանվել են նրա աշխատանքներից մի քանիսը։ Ցավոք, նա զոհվել է ու չի հասցրել որպես նկարիչ կայանալ, բայց երբ ուշադիր զննում ես այդ կտավները, զգում ես, որ բավականին հետաքրքիր աշխատանքներ են։
Ցանկացած նկարիչ անցնում է որոնումների մի որոշակի ուղի։ Կարծում եմ, որ ես էլ բացառություն չեմ եղել ու կամաց-կամաց առաջ շարժվելով` գտել եմ ինձ որպես բնանկարիչ։ Իհարկե, ունեմ նաև մի շարք դիմանկարներ, որտեղ պատկերված են իմ հարազատները` տատս, քույրս, նրա զավակները...
Երբեմն սիրում եմ նույն բնապատկերը նկարել օրվա տարբեր ժամերին, անգամ տարվա տարբեր եղանակներին։ Հիմա շատերը սա անում են ֆոտոխցիկով, իսկ ես նախընտրում եմ ներկերը։ Նկարելու սիրածս միջոցը պաստելն է։ Ցավոք, այն շատ նուրբ է և պահանջում է համապատասխան խնամք։ Պաստելով նկարած աշխատանքներիս գույները ինձ համար շատ հոգեհարազատ են։
Վերջերս, երբ աշխատում ու ապրում էի ԱՄՆ-ում, ինձ դիմեցին ցուցահանդեսի մասնակցելու առաջարկով։ Ես նույնիսկ նկարչական պարագաներ հետս չէի տարել։ Ավելացնեմ, որ երբեք չէի մասնակցել որևէ ցուցահանդեսի, և ինձ համար այդ առաջարկը որքան անսպասելի, նույնքան էլ հաճելի էր։ Խանդավառվեցի ու նկարչական պարագաներ ձեռք բերելուց հետո սկսեցի աշխատել։ Առաջին մի քանի նկարներս ինձ դուր չեկան։ Սակայն ցուցահանդեսի բացման օրը ես ինձ արդեն բավականին երջանիկ էի զգում, որովհետև այնուամենայնիվ հասցրել էի ստեղծել ու ներկայացնել իմ կարծիքով մի քանի հաջողված աշխատանքներ։ Հետաքրքիրն այն էր, որ գործերիս մեջ կային և հայկական բնաշխարհը պատկերող աշխատանքներ և տիպիկ ամերիկյան նկարներ, ինչպես օրինակ Սան Ֆրանցիսկոյի «Golden Gate» կամուրջը պատկերող կտավը։ Ի դեպ, այդ կամուրջը համարվում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը։ Իսկ ամենաանսպասելին այն էր, որ ես միակ մարդն էի, որ այդ օրը նկար վաճառեց։ Հենց այդ կամուրջը պատկերող նկարն էլ գնեց մի ճապոնուհի։ Պարզվեց, որ այն տեղը, ուր դիրքավորվել էի կամուրջը նկարելու համար, այդ ճապոնուհու զբոսանքի սիրած վայրն էր, ու նա հենց այդպիսին էր տեսել «Ոսկե դարպասը»։
Հայաստան վերադառնալիս մնացած նկարներս նվիրեցի ընկերներիս։
- Իսկ ի՞նչ գույներ եք սիրում։
- Սիրում եմ բնությանը առավելագույն մոտ գույներ։
Ցանկացած նկար կարելի է պատրաստել ընդամենը դեկորացիայի, ընդամենը տրամադրության կամ պատվերի համար։ Ես նկարում եմ ներքին մղումով, միայն ինձ համար, և ուրեմն գույներն էլ իմն են։ Շատ եմ սիրում նկարներ նվիրել ինձ հոգեհարազատ մարդկանց։ Ինձնից շատ դժվար է նկար նվեր ստանալը, որովհետև իմ ստեղծագործություններն իմ զավակներն են, ու բնականաբար նրանց վստահում եմ միայն ամենահարազատ մարդկանց։ Երբևէ չեմ մտածել, որ իմ նկարները ինչ-որ հազվագյուտ գլուխգործոցներ են։ Բարեբախտաբար հեռու եմ նման մտքերից, բայց միևնույն է, ինձ համար նրանք շատ թանկ են, ու եթե գիտեմ, որ նկարս ինչ-որ մեկին լավ տրամադրություն է պարգևում, դա արդեն ինձ համար գերագույն հաճույք է։
- Ձեր նկարները ազգային առանձնահատկություն ունե՞ն։
- Կարծում եմ՝ նկարներս նույնքան ընկալելի են ինչպես հայերի, այնպես էլ այլազգիների համար։ Օրինակ Արա լեռը, գեղեցիկ պատկերված լինելու դեպքում, կարող է հավասարապես հաճույք պատճառել բոլորին։
- Ե՞րբ եք նկարում։
- Լինում են պահեր, որ «ձեռքերս քոր են գալիս», մտածում եմ` որքան հնարավոր է, շուտ տուն հասնեմ, որ սկսեմ նկարել։ Նկարելը մի առանձին արարողություն է ինձ համար, երբ պետք է սեղանս ազատվի, բոլոր նկարչական պարագաներս դրվեն իրենց տեղը ու... Սովորաբար հենց այդ պահերին, մեկ էլ տեսար, զանգահարում են հիվանդանոցից ու կանչում հիվանդի մոտ։ Խնդրում ու պահանջում եմ, որ ոչ մի բանին ձեռք չտան` վստահեցնելով ինքս ինձ ու ընտանիքիս անդամներին, որ վերադառնալուն պես նկարելու եմ։ Այսպես օրերով կարող են ներկերս մնալ սեղանին, ու երբ վերջապես կինս ու երեխաներս առաջարկում են հավաքել դրանք, համաձայնվում եմ` ինքս էլ հասկանալով, որ հերթական անգամ չհաջողվեց զբաղվել նկարչությամբ։ Սա, իհարկե, ամենահաճախ հանդիպող տարբերակն է, բայց երբեմն, այնուամենայնիվ, հաջողվում է առանձնանալ, կտրվել աշխարհից ու մի փոքր ստեղծագործել։
- Կա՞ն արդյոք կատարյալ ավարտված նկարներ, թե՞ Ձեզ միշտ մի բան անկատար է թվում։
- Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց ասում են` երբ Սարյանը արդեն շատ էր ծերացել, պատահում էր, որ, շատ մասնագետների կարծիքով, արդեն իսկ ավարտուն նկարի վրա դարձյալ շարունակում էր աշխատել։ Ասում են նաև, որ բարեկամները «գողանում» էին այդ նկարները, որ հանճարեղ մարդը նոր ներկերով չփչացնի իր իսկ գլուխգործոցները։
Կարծում եմ՝ սա բոլոր նկարիչներին է բնորոշ, ու ես էլ բացառություն չեմ, քանի որ երբեմն անգամ պատից կախված նկարի վրա ինչ-որ փոփոխություններ անելու ցանկություն է առաջանում։ Իսկ երբեմն այդ ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեմ կարողանում ինձ զսպել...
- Իսկ ի՞նչ ընդհանրություն կա բժշկության և արվեստի միջև։
- Բժշկությունն ինքնին արվեստ է։ Գրեթե ամբողջ աշխարհում դաստիարակվում է սեր դեպի արվեստը։ Արվեստ սիրող ու գնահատող մարդն ինքը ունի իր ուրույն մտածելակերպը, իր` ոչ մեկին չնմանվող Ես-ը, և ուրեմն ինքն էլ արդեն արժեք է։ Մենք բոլորս ուժեղ ենք, գեղեցիկ ենք մեր տարբերություններով։ Անձամբ ես չեմ կարող գեղեցկություն գտնել միանման գորշ մասսայի մեջ ու ձգտում եմ անել ամեն ինչ, որ իմ շըրջապատը հնարավորինս խուսափի այդ գորշությունից ու միօրինակությունից։ Ցավոք, մարդկությունն իր պատմության ընթացքում ավելի շատ ջանքեր է գործադրել նորանոր զենքեր, քան մշակութային արժեքներ ստեղծելու ուղղությամբ։
- Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր երկիրը։
- Ուզում եմ, որ մարդիկ սովորեն երազել. ամեն ինչ սկսվում է երազանքից` երազում թռչել, գուցե մի օր նաև իրականում օդ բարձրանալ...
Ուզում եմ, որ մեր հայրենիքը դառնա բարեկիրթ, զարգացած ու խաղաղ մի անկյուն, ուր կձգտեն վերադառնալ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։ Ուզում եմ, որ սիրենք մեր երկիրը...
Կարդացեք նաև
Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...
Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...
– Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...
Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...
Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը տոկոսների հետ աճում ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...
Ինչ էլ լինի` ծաղկելու է ծիրանենիդ.
Ծիծեռնակը ծանոթ քիվին –
նորոգելու բույնը իր հին,
Պայթելու է հունդը հողում...
Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...
Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:
Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,
և այն ինձ համար անսպառ աղբյուր է:
Ամադեո Մոդիլյանի...
- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն